Posted in Ձմեռային ուսումնական ճամբար

Ճամբարային առօրյա. Պիցցայի պատրաստում

Այսօր մենք առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո միասին գնացինք խանութ և գնեցինք տարբեր մթերքներ պիցցա պատրաստելու համար։ Մենք պատրաստեցինք տարբեր պիցցաներ և սեղան գցեցինք մեր համար։ Սեղանի շուրջ մենք զրուցեցինք տարբեր թեմաներից և համտեսեցինք մեր պիցցաները։ Պիցցաների պատրաստումից հետո մենք գնացինք ընտրության դասաժամին, որտեղ էլ խաղացինք մի քանի տրամաբանական վրացերեն խաղեր, իսկ վերջին ժամին մենք ընթերցանության նախագծին էինք մասնակցում և թարգմանում տեքստեր։

Advertisements
Posted in Ձմեռային ուսումնական ճամբար

Ճամբարային առօրյա. թեյախմություն

Այսօր առավոտյան ընդհանուր պարապմունքն ավարտելուց հետո մենք տեխնոլոգիայի դասաժամ ունեինք, որի ընթացքում էլ հավաքեցինք մարմարյա սրահի Ամանորյա ձևավուրումները։ Ձևավորումները հավաքելուց հետո մենք գնացինք մեր դասարան և սկսեցինք տրամաբանական խաղեր խաղալ։ Այնուհետև մենք պատրաստեցինք թեյ, որի համար նախորոք բերել էինք քաղցրավենիքներ։ Մենք նստեցինք սեղանի շուրջ և թեյախմություն կազմակերպեցինք։ Թեյախմության ընթացքում մենք լսեցինք պատմություններ Իզմիրյան ճամբարի մասին և խոսեցինք տարբեր սերնդների անհամաձայնությունների մասին։ Ի դեպ մեր դասընկեր Առնոն իր ձեռքով պատրաստել էր համեղ ու գեղեցիկ թխվացքաբլիթներ, որոնք նույնպես համտեսեցինք և հավանեցինք։ Մենք միասին անցկացրեցինք շատ լավ ու հագեցած ժամանց, որից հետո էլ մի փոքր էլ խաղացինք տրամաբանական խաղեր։ Ճամբարային օրն ավարտեցինք գրական թատրոն ակումբի շրջանակներում տեսանյութեր նկարելով։

Posted in Ձմեռային ուսումնական ճամբար

Веретено

Веретено́ — приспособление для ручного прядения пряжи, одно из древнейших средств производства. Деревянная точёная палочка, оттянутая в остриё к верхнему концу и утолщённая к нижней трети. Изготавливалось из сухого дерева (чаще из берёзы). Длина веретена от 25 до 35 см. Используют только женщины. В Армении применялось ещё в третьем тысячелетие до нашей эры. Найдены веретена из камня, костей и глины в разных местностях Армении периода энеолита и бронзового периода ( Шенгавит, Мохраблур, Артик, Лчашен, Гарни и т. д. В наши дни редко пользуются веретеном.

Posted in Ձմեռային ուսումնական ճամբար

Ձմեռային ճամբար օր 4. Խաչատուր Աբովյանի տուն֊թանգարան

 

This slideshow requires JavaScript.

Այսօր մենք առավոտյան ընդհանուր պարապմունքին մասնակցելուց հետո հավաքվեցինք և ընկեր Ստելլայի ջոկատի հետ միյասին ուղեվորվեցինք դեպի Քանաքեռ՝ Խաչատուր Աբովյանի թանգարան։ Մենք թանգարանում շրջեցինք, ծանոթանալով Խաչատուր Աբովյանի կյանքի ու կենսագրության հետ։ Մեզ ցույց տվեցինք բազում նամակներ ու վկայականներ, որոնք ստացել էր Աբովյանը։ Թամգարանում մենք տեսանք բազում նկարներ և քանդակներ։ Մենք նաև տեսանք Խաչատուր Աբովյանի որդու ջութակը, որը ձեռք էր բերել հենց ինքը՝ Խաչատուր Աբովյանւ։ Մենք թանգարանում շրջելուց հետո մտանք մի հին տուն, որը պատկանել է Խաչատուր Աբովյանին։ Նա այդտեղ է ծնվել և ապրել մանուկ տարիներին։ Հին ժամանակների համար դա բավականին հարուստ տուն է համարվել։ Տունը բաղկացած էր երեք սենյակներից՝ հյուրասենյակից, հացատնից և մառանից։ Ի դեպ մառանը համարվել է ամենա լավ սենյակը և այնտեղ քնել են երիտասարդ զույերը կամ պատվավոր հյուրերը։ Թանգարանում չկար ոչ մի իր, որը պատկանել է Խաչատուր Աբովյանին, բավի մի մանկական, փոքրիկ օրորոցից, որի վրա նա քնել է, երբ դեռ 1 տարեկան էլ չէր։

Posted in Ձմեռային ուսումնական ճամբար

Ճամբարային առօրյա. Օր 3

Այսօր Ձմեռային ճամբարի երրորդ օրն էր։ Մենք ինչպես միշտ օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որից հետո գնացինք մեր ջոկատի դասարան և քննարկեցինք հետաքրքիր թեմաներ։ Մենք խոսեցինք ժամանակի մասին ու հասկացանք, որ կյանքում մեկ վայրկյանը կարող է փոխել մեր ամբողջ կյանքը։ Մենք քննարկումներից հետո դիտեցինք մի կարճամենտրաժ ֆիլմ այդ մասին։ Ֆիլմի հերոսուհին պատերազմի ժամանակ նկարել է, թե ինչպես է մի աղջիկ մահանում։ Նա հետևել է աղջկա վազքին ու հետևել է նաև այն զինվորին, ով պատրաստվում էր այդ աղջկան սպանել։ Նա նկարել է այդ ամենը, իսկ վերջում նկարել է մահացած աղջկան։ Հենց այդ նկարնել նրան դարձրեց տարվա լավագույն լուսանկարիչ, սակայն նա արտաավեց ու հասկացավ, որ նա նկարելու փոխարեն կարող էր փրկել այդ աղջկա կյանքը։ Մենք ֆիլմը դիտելուց հետո սկսեցինք խաղալ տարբեր ժամանցային խաղեր։ Այնուհետև մենք բաժանվեվինք ու գնացինք ընտրության դասաժամին մասնակցելու։ Ընտրության ավարտվելուն պես մենք գնացինք մեր նախագծերն իրականացնելու։ Ես մասնակցում էի ընթերցանության նախագծին։ Մենք ընթերցեցինք անգլերեն լեզվով տեքստեր ու թարգմանեցինք դրանք։ Հագեցած ժամանց ունենալով էլ ավարտեցինք մեր ճամբարային օրը։

Posted in Ձմեռային ուսումնական ճամբար

Բարու ու չարի կռիվը

Աշխարհում ապրում են միլիոնավոր մարդիկ։ Նրանք տարբերվում են ամեն ինչում։ Մարդիկ տարբեր են և՛ առօրյա կյանքում, և՛ հոգու ներաշխարհում, սակայն նրանք բոլորն էլ իրենց մեջ ունեն մի նմանություն։ Նրանք բաժանված են երկու մասի՝ սևի ու սպիտակի։ Ոմանք կարծում են, թե լրիվ սև են, ոման էլ՝ հակառակը, բայց բոլորի մեջ էլ կա այս երկու գույնը…Սպիտակն արտահայտում է բարությունը, իսկ սևը՝ չարությունը։ Մարդիկ, որոնք սև են, իրենց հոգում ունեն մի բուռ սպիտակ լույս, իսկ բարիներն իրենց մեջ ունեն մի բուռ խավար։ Երբեմն մարդ լուսավորվելով՝ հոգնում ու խավարին է ձգտում, ու երբեմն էլ լինում է հակառակը։ Մարդկանց հոգում հավերժ կռիվ են տալիս այդ երկու գույները, ու ամեն անգամ դրանցից մեկը շատանում, իսկ մյուսը քչանում է՝ փոխելով մարդուն ու դարձնելով նոր, ուրիշ անհատականություն։