Posted in Հայոց լեզու, Մարկ Տվեն, Ամերիկյան պատմվածքներ

Հետաքրքրասեր Բեսին

Իմ կարծիքով այս պատմվածքն ուզում էր ասել, որ մանկությունը հարցերի մեծ շարան է։ Ես հասկացա, որ հարցերին պատասխանելուց առաջ պետք է լավ մտածել, ծանր ու թեթև անել, որովհետև այդ պատասխանը կարող է ճակատագրային լինել։ Օրնակ՝ Բեսիի մայրիկն առանց մտածելու պատասխանեց առաջին հարցին և ընկավ մի կրակի մեջ, որից դուրս եկավ պատժվելով։

Advertisements
Posted in Հայոց լեզու, Մարկ Տվեն, Ամերիկյան պատմվածքներ

Պատմվածք լավ տղայի մասին

Հղումը՝ այստեղ։

Իմ կարծիքով Ջեյկոբը նախանձ էր և եսակենտրոն։ Նրա նման մարդիկ ես անձամբ ճանաչում եմ։ Ջեյկոբն անընդհատ մտածում էր, որ խելացի է, բարի է։ Սակայն իրականում նա եսասեր էր և բոլորովին էլ լավ կերպար չեր։ Նա ամենուր պարծենում էր և չեր էլ հասկանում, որ նա լցվել է չարությամբ։ Նա նախանձում էր շատերին, նախանձը նրան դարձրել էր երկերեսանի։ Նա միշտ ձևանում էր բարի, սակայն չեր էլ գիտակցում։ Առաջին հայացքից նա երևում էր դրական կերպար, սակայն նրա մեջ ոչ մի գրամ էլ դրական կողմեր չկային։ Նա ուներ այնքան բացասական կողմեր, որ ՝ բոլորը խղճում էին նրան։