Posted in Նախագծային շաբաթ

Նախագծային շաբաթներ. Վերլուծություն

Արդեն 2 շաբաթ է ինչ մենք աշխատում էինք նախագծերով։ Առաջին շաբաթվա ընթացքում մենք ուսումնասիրեցինք բնագիտությունը, իսկ երկրորդի ընթացքում՝ խաղողագործությունը, գինեգործությունն ու երկրագործությունը։ Իմ կարծիքով նախագծային շաբաթները մեզ համար օգտակար էին և հետաքրքիր։ Մենք նախագծային շաբաթների ընթացքում սովորեցինք գինու և խաղողի մշակման, գյուղացիների կյանքի, ապրուստ վաստակելու միջոցների մասին։ Մենք սովորեցինք բնագիտական և գյուղատնտեսական հմտություններ։ Ինձ համար հետաքրքիր էր աշխատել նախագծային շաբաթների ընթացքում։

Advertisements
Posted in Նախագծային շաբաթ, Գրականություն

10 փաստ խաղողի մասին (թարգմանություն)

1. It is very useful to eat grapes with nuts. They contain vitamins and fat that bind blood cells, protect the body from premature aging.

1. Շատ օգտակար է խաղողը ուտել կորիզներով. դրանք պարունակում են արյան բջիջները ամրացնող վիտամիններ և յուղ, պաշտպանում են օրգանիզմը վաղաժամ ծերացումից:

2. The grape bark is no less helpful. the cellulose contained in it promotes metabolism and the treatment of gastrointestinal tract.

2. Ոչ պակաս օգտակար է նաև խաղողի կեղևը. նրա մեջ պարունակվող բջջանյութը նպաստում է նյութափոխանակությանը և ստամոքսա-աղիքային տրակտի մաքրմանը:

3. The grape also opens the appetite. who have a problem with appetite, should eat it before eating.

3. Խաղողը նաև ախորժակ է բացում. ովքեր խնդիր ունեն ախորժակի հետ կապված, այն պետք է ուտեն սնունդ ընդունելուց առաջ:

4. Grape promotes the release of free radicals from the body and enriches the blood with vitamins and minerals.

4. Խաղողը նպաստում է օրգանիզմից ազատ ռադիկալների դուրսբերմանը և հարստացնում է արյունը վիտամիններով և հանքային աղերով:

5. White grapes have an urinary tract, prevents kidneys and gall bladder formation.

5. Սպիտակ տեսակի խաղողը միզամուղ հատկություն ունի, կանխում է երիկամներում և լեղապարկում քարերի առաջացումը:

6. Black grape has controversial properties. On the one hand, it is useful for improving the cardiovascular system and blood pressure, on the other hand, it is allergic to avoid giving children.

6. Սև խաղողը վիճելի հատկություններ ունի. մի կողմից՝ այն օգտակար է սիրտ-անոթային համակարգի և արյան ճնշման բարելավման համար, մյուս կողմից՝ ալերգիկ է, պետք է խուսափել այն երեխաներին տալուց:

7. Grape is a natural antioxidant, protects the body from nervous load.

7. Խաղողը բնական հակաօքսիդանտ է, պաշտպանում է օրգանիզմը նյարդային ծանրաբեռնվածությունից:

8. Grapes have a beneficial effect on respiratory tract.

8. Խաղողը բարերար ազդեցություն ունի շնչառական ուղիների վրա:

9. Because of being anoxidant, it is useful for enhancing the resistance.

9. Հակաօքսիդանտ լինելու շնորհիվ այն օգտակար է դիմադրողականության ամրապնդման համար:

10. Grapes can help prevent blood clots in the veins.

10. Խաղողի շնորհիվ կարելի է կանխել երակներում արյան խցանումները:

Posted in Նախագծային շաբաթ, Գրականություն

10 փաստ գինու մասին (թարգմանություն)

1. Wine is considered to be the oldest alcoholic drink that ever existed. There are facts proving that wine originated in Ancient Armenia and Georgia, and it refers to the VI century BC.

1. Գինին համարվում է ամենահին ալկոհոլային խմիչքը, որ երբևէ գոյություն է ունեցել: Փաստեր կան, որոնք ապացուցում են, որ գինին առաջացել է Հին Հայաստանում և Վրաստանում, և խոսքը վերաբերում է VI մ.թ.ա.-ին:

2. The word “wine” is still a subject of discussion. It is said that this word originated from the Armenian language.

2. «Գինի» բառի առաջացումը դեռ մնում է քննարկման առարկա: Ասում են, որ այս բառն առաջացել է հենց հայերենից:

3. The first wine cellars were found in Ancient Greece.

3. Առաջին գինու մառանները հայտնաբերվել են Հին Հունաստանում:

4. The first corkhunter was created only in 1795. Before that, there was no need for a hammer, since the wine kept in barrels.

4. Առաջին խցանահանը ստեղծվել է միայն 1795թ.: Սրանից առաջ խցանահանի կարիք չկար, քանի որ գինին պահում էին տակառներում:

5. In France, it is permitted to sit on the wheel if the driver does not exceed 2 cups.

5. Ֆրանսիայում օրենքով թույլատրվում է նստել ղեկին, եթե վարորդի խմած գինին չի գերազանցում 2 բաժակը:

6. It was in ancient times that wine could be replaced with another product. For example, Greeks changed it with gold, silver, and some other valuable things.

6. Հենց հին ժամանակներում էր, որ գինին կարող էին փոխարինել մեկ ուրիշ ապրանքի հետ: Օրինակ՝ հույներն այն փոխում էին ոսկու, արծաթի և մի շարք այլ արժեքավոր իրերի հետ:

7. Pinolemaire. this is a kind of grape that is made of the most famous and most delicious wines.

7. Պինո-նուար․ սա խաղողի մի տեսակ է, որից պատրաստվում են ամենահայտնի և ամենահամեղ գինիները:

8. They say that wine has a positive effect on the human body. Daily 150g of wine can increase the resistance.

8. Ասում են, որ գինին դրական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա: Օրական 150գ գինին կարող է բարձրացնել դիմադրողականությունը:

9. The wine glass should be taken from the tip so that the temperature of the body is not transferred to the wine.

9. Գինու բաժակը պետք է բռնել ծայրից, որպեսզի մարմնի ջերմաստիճանը չփոխանցվի գինուն:

10. In Rome, women were forbidden to drink wine. If her husband found out that the woman had been drinking wine, he had all the rights to kill her.

10. Հռոմում կանանց արգելված էր գինի խմել: Եթե ամուսինը պարզում էր, որ կինը գինի է խմել, ուներ բոլոր իրավունքները կնոջը սպանելու համար:

Posted in Նախագծային շաբաթ, Գրականություն

Երկրագործություն

Ես դիտեցի մի տեսանյութ արևածաղկի գործարանի մասին, որը արևածաղիկ էր ստանում և դրանից արտադրում ձեթ միայն Արցախից։ Արցախում այդ արևածաղիկները աճեցնում ու մշակում են հատուկ պայմաններում։ Տեսնայութում երկրագործները, որոնք աշխատում են Արցախի արևածաղիկները մշակելով, իրենց սեփական դաշտերում պատմում էին, թե ինչպես է մշակվում արևածաղիկն ու թե ինչ բարդություններ կան այդ աշխատանքի մեջ։

Posted in Նախագծային շաբաթ

Խաղողագործություն

Ես ուսումնասիրեցի խաղողագործությունը, քանի որ ինձ հետաքրքիր էր, թե ինչպես են մշակում խաղողոն ու թե Հայաստանում խաղողագործություն ինչքանով է տարածված։ Ես կարդացի մի քանի նյութ ու դիտեցի մի տեսանյութ։ Տեսանյութը Արմավիրի խաղողագործ մի կնոջ մասին էր։ Նա ապրել էր Ամերիկայում, սակայն ետ էր վերադարձել Հայաստան, խաղողագործությունը զարգացնելու ու դրա մեջ իր փոքրիկ ներդրումն ունենալու համար։ Նա հաճախ կազմակերպում է երեկոներ, որտեղ հավաքւմ է երիտասարդ աղջիկների ու նրանց ուղղորդում խաղողագործությամբ զբաղվել։ Նա համարում է, որ խաղողագործությամբ զբաղվելու համար կարևոր չէ քո սեռը կամ հասակը, կարևորը, որ դու սիրես այդ մշակույթն ու այդ սիրով էլ նվիրվես դրան։ Նա վաձել էր աշխատողներ, ովքեր քաղում էին խաղողը, որը բավականին երկար գործնթաց էր։  Տեսանյութում նաև ցուցադրվեց երկու արգենտինացի գործարարների խաղողի այգի, որը նույնպես Արմավիրում էր գտնվում։ Նախկինում այդ տարածքը եղել է քարուքանդ մի վայր, և ոչ ոք չի հավատացել, ոևր այն կարող է դառնալ խաղողի այգի, իսկ հիմա այդ երկու գործարարները այդ ամայի ու քարուքանդ տարածքը դարձրել են գեղեցիկ ու մշակված խաղողի այգի, որտեղ նրանք ավելի քանի 7 տեսակի խաղողներ են աճեցնում, հետո դրանք գինու վերածելու և արտերկրներում վաճառքի հանելու նպատակով։

Տեսանյութի հղումը՝

Posted in Նախագծային շաբաթ

Գինեգործություն

Ուսումնասիրելով գինեգործությունը, ես դիտեցի մի քանի տեսանյութ Հայաստանի գինու արտադրման մասին։ Ես դիտեցի, թե ինչպես են մարդիկ հավաքում խաղողը և մի փոքր հատվածը լցնելով հատուկ տակառի մեջ մի քանի աղջիկ շուրջպար բռնելով տրորում են խաղողն ու դարձնում գնի։ Սակայն խաղողի մյուս մասը տարվում է հատուկ գործարաններ և հատուկ սարքավորումների միջոցով դառնում է գինի, որը լցվում է տակառների մեջ և հատուկ պայմաններում պահվում է։ Տարիներ անց այդ տակառները բացվում են, արդեն պատրաստ գինին շշալցնում են, պիտակավորում և հանձնում ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրների խանութներին, հանելով այն վաճառքի։ Տեսանյութերից մեկում բացատրվում էր գինու պահպանման ու խմելու գաղտնիքների մասին։ Գինին տակառների մեջ լցնելուց, պետք է լցնել շատ խիտ ու չթողնել նրանց արանքում օդ, որպեսզի հոտը չցնդի օդափոխանակության ժամանակ։ Գինին խմելուց, հարկավոր է բռնել բաժակի պոչի ներքին մասից, որպեսզի այն չտաքանա։ Գինին ըմպելուց առաջ պետք է մի փոքր խառնել, որպեսզի նրա հոտը տարածվի ու շատանա, իսկ խառնելու ընթացքում կարելի է ուշադրություն դարձնել, թե ինչ արագությամբ է գինին բաժակի վերին մասից ծորում ներքև, և ինչքան դանդաղ այն ծորի, այդքան ավելի որակով է գինին։ Նաև պետք է գինուց մի փոքր հոտ քաշել այնուհետև այն ըմպել, քանի որ գինու համի ութանասուն տոկոսն իր հոտի մեջ է։

Տեսանյութերի հղումները՝

Posted in Նախագծային շաբաթ, Բնագիտական նախագծերի շաբաթ

Թարգմանություն՝ արհեստական ինտելեկտի(ռոբոտների) մասին

They say computers are clever only to the extent their owner uses it. Nevertheless, along with the development of artificial intelligence, computers have started to “self-exalt”. For example, Google has created an artificial intelligence that has learned to play “Atari” 2600 games on its own and then win the best players in the world. Another self-destructive artificial intelligence has been created by the US military to learn about cooking and watching videos on YouTube. The robot has been able to learn through the “visual recognition and testing and error” algorithm. Despite military forces, chef robots are hardly needed, they are, nevertheless, a fine example of what artificial intelligence is capable of.

Ասում են, թե համակարգիչները խելացի են միայն այնքանով, որքանով դրանց տերն օգտագործում է այն։ Այնուամենայնիվ, արհեստական ինտելեկտի զարգացման հետ մեկտեղ համակարգիչները սկսել են «ինքնակրթվել»։ Օրինակ՝ Google-ը արհեստական ինտելեկտ է ստեղծել, որ ինքնուրույն սովորել է «Atari» 2600 խաղեր խաղալ, այնուհետև հաղթել աշխարհի լավագույն խաղացողներին։ Մեկ այլ ինքնակրթվող արհեստական ինտելեկտ են ստեղծել ԱՄՆ ռազմական ուժերը, որը սովորել է ինքնուրույն ուտելիք պատրաստել՝ YouTube-յան տեսանյութեր դիտելով։ Ռոբոտը կարողացել է սովորել «վիզուալ ճանաչման ու փորձարկման ու սխալի» ալգորիթմի միջոցով։ Չնայած ռազմական ուժերին՝ շեֆ-խոհարար ռոբոտները դժվար թե անհրաժեշտ լինեն, այնուամենայնիվ, դրանք հրաշալի օրինակ են այն բանի, թե ինչի է ընդունակ արհեստական ինտելեկտը։