Posted in Նիկոլո Փիրոսմանի, Վրացերեն

Նկարում ենք Փիրոսմանի 2

Այսօր առավոտյան ես և իմ ընկերները ուղղվեցինք դեպի «Գեղարվեստի հարթակ»։ Այնտեղ մեզ սպասում էին վրացի հյուրերը։ Մենք պարեցինք «Կոմիտասի շորոր» պարը։ Այնուհետև մենք տեղավորվեցինք կերպարվեստի-տեխնոլոգիայի ուսումնական կենտրոն-ում։ Մեզ համար վրացիները պատրաստել էին հետաքրքիր նյութ մոզաիկայի մասին։ Նյութը մեզ համար թարգմանեց վրացերենի ուսուցչուհի՝ ընկ․ Ռինան։ Երբ նյութը ավարտվեց մենք տեղավորվեցինք սեղանների մոտ։ Մեզ բաժանեցին մեղրամոմի փոքրիկ կտորներ և գույնզգույն ուլունքներ։ Մենք փորձեցինք ուլունքները ամրացնել մեղրամոմի վրա և ասեմ, որ այնքան էլ հեշտ չէր։ Անհրաժեշտ էր տեղադրել ուլունքը և շատ ուժեղ սեղմել։ Սակայն մենք անցկացրեցինք հիանալի ժամանակ, սովորեցինք նոր բաներ և ծանոթացանք արվեստի հետ։

Advertisements