Posted in Հայոց լեզու, Վիլյամ Սարոյան

Դաշնամուրը

 

Դաշնամուր

Ինչպիսի՞ն էր Բենի կերպարը. «իսկ ես չգիտեի… որ դու այդպիսին ես …» — ի՞նչ էր բացահայտել Էմմին տղայի մասին:

Էմման բացահայտեց, որ Բենը շատ նպատակասլաց է։ Նա երազկոտ ու բարի տղա է։

Երբ մարդ փող չունի, զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի: Մի կողմից դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չի: Իրականում նույնիսկ ահավոր է: — Մեկնաբանիր այս միտքը:

Ես համաձայն եմ Բենի մտքերի հետ, որովհետև աղքատ մարդը ոչինչ չի ունենում և նեղվում է։ Սակայն երբ մարդ լինում է հարուստ ունենում է շատ փող և ինչ ուզում անում է, նա դառնում է նենգ և անտեսում է բոլորին։

… Էմման ժպտաց նրան այնպես, ինչպես Բենն էր ժպտում իրեն: — Այդ ժպիտը դարձրեք խոսք:

Էմման փորձում էր Բենին ասել, որ Բենը կհասնի իր ուզածին։

Համաձա՞յն ես աղջկա վերջին մտորումների հետ. հիմնավորիր:

Ես համաձայն եմ Էմմայի հետ։ Իմ կարծիքով կյանքն անարդար է, սակայն եթե մի բան շատ ես ուզում և ուզում ես բարի նպատակով, ապա քո երազանքը անպայման կկատարվի։ Ես նույնպես վստահ եմ, որ Բենի երազանքը կկատարվի, որովհետև բենը իր ողջ հավատը ներշնչել էր այդ երազանքի մեջ։

Advertisements
Posted in Հայոց լեզու, Վիլյամ Սարոյան

Գողացված հեծանիվը

Գողացած հեծանիվը

Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:

1919 թվականի այդ նկարը լի էր հրճվանքի, անհոգության ու սխրանքի տրամադրություններով, և երբ Այք Ջորջը դուրս եկավ կինոթատրոնի շենքից, այդ կինոնկարի եռանդուն, խիզախ ու հաջողակ տղան արդեն ինքն էր:
Եվ քանի որ ինքն արդեն ուրիշ էր և իր արարքը ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա վերցրեց հեծանվակայանում սպասող բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի աչքի առաջ նստեց ու սլացավ

Իմ կարծիքով Այքի արարքը արդարացված չէ, որովհետև հեծանվի տերը մեկ ուրիշն էր և նա ինչքան էլ համբավ ունենար մեկ է հեծանիվը նրանը չեր դառնա։

Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծիր այդ հանգամանքը:

Այք Ջորջը դուրս եկավ կինոթատրոնի շենքից, այդ կինոնկարի եռանդուն, խիզախ ու հաջողակ տղան արդեն ինքն էր:

Իմ կարծիքով նա ոգևորվելով դուրս է եկել կինոթատրոնից և չի գիտակցել թե ինչ է անում։

Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): Իրավունք ունե՞ր զայրանալու:

Իմ կարծիքով նրանց արարքների մեջ տարբերություն չկա։ Այքը հեծանիվը գողացել էր առանց մեկ վայրկյան խղճի խայթ զգալու և չեր էլ մտածում, որ իր արարքը սխալ է։ Նույնը արել էր անհայտ գողը։ Եթե Այքը իր արածը ճիշտ էր համարում, ապա զայրանալու տեղ չուներ։

 

Posted in Հայոց լեզու, Վիլյամ Սարոյան

Պատերազմը

 

Պատերազմը

Մեկնաբանիր վերնագիրը:

Վերնագիրը կարդալով ես միանգամից մտածում եմ արյուն և արցունք։

Ի՞նչ է փոխվում քո մեջ, երբ լսում ես պատերազմի մասին:

Խավար որը գնալով շատանում է և քամի, որը գնալով կանգ է առնում և վերանում։

Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ … — Պատերազմում ի՞նչն է ատելի (ստեղծագործական աշխատանք):

 

Թե ի՞նչ եմ ատում

Հաստատ չգիտեմ,

Բայց, որ ատում եմ

Դա հաստատ գիտեմ։

Ատում եմ մի բան,

Ատում եմ, ատում,

Ատում եմ անվերջ՝

Քնած թե արթուն,

Ատում եմ անվերջ՝

Ուրախ թե տրտում․․․