Posted in Վրացերեն

Հանդիպում Էկա Բաքրաձեի հետ

Դեկտեմբերի 11-ին Հայաստանում Վրաստանի դեսպանի կինը՝ Էկա Բաքրաձեն այցելել էր կրթահամալիր վրացաերենի ընտրության խմբի սովորողների հետ հանդիպման։ Վրացախոսների խումբը պատրաստել էր նախագիծ <<Ընթերցում ենք Ռուսթավոլի Էկա Բաքրաձեի հետ>> անունով, որի ընթացքուն Շոթա Ռուսթավելու կյանքն ու գործունեությունն էր ուսումնասիրվում։ Մենք ընթերցել էինք Ռուսթավելու գիրքը՝ <<Ընձենավորը>> և առանձնացրել հայերեն և վրացերեն մի քանի հատված, որպեսզի ընթերցեինք հանդիպման ընթացքում։ Էկա Բաքրաձեն նույնպես միացավ մեզ և հուզմունքով ընթերցեց իր սիրելի հատվածը։ Մենք նաև ընթերցել էինք ասույթներ, որոնք գրել էր Ռուսթավելին և պատրաստել էինք տեսանյութ որտեղ ընթերցում էինք այդ աֆորիզմները։ Միջոցառմանը ներկա էր նաև Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին։ Հանդիպումն անցավ բավականին հետաքրքիր։ Տիկին Բաքրաձեն բավականին գոհ ու շնորհակալ էր։ Քանի որ նախագծի ընթացքում հասցրինք բազում նոր գիտելիքներ ստանալ որոշեցինք, որ այդ նախագիծը շարունակական է լինելու։

Posted in Վրացերեն

Շոթա Ռուսթավելի «Ընձենավորը»

Շոթա Ռուսթավելին և <<Ընձենավորը>> պոեմը
Բանաստեղծ Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմը վրացական վերածննդի գրականության բարձրակետն է: Շոթա Ռուսթավելու կյանքի ու գործունեության մասին հավաստի տեղեկություններ մեզ չեն հասել: «Ընձենավորը» պոեմի նախերգանքի VII և VIII քառատողերում ընդամենն ասվում է, որ հեղինակը Ռուսթվելին է՝ ծագումով` մեսխ: «Ընձենավորը» գրել է 1189–1207 թթ-ին և նվիրել է Թամար թագուհուն ու նրա ամուսնուն՝ ալանաց արքայորդի Դավիթ Սոսլանին: Թեև նկարագրվող դեպքերն ու իրադարձությունները տեղի են ունենում Հնդկաստանում, Պարսկաստանում, նաև մտացածին երկրներում, այնուամենայնիվ, հեղինակը ճշմարտացիորեն արտացոլում է XII դարի Վրաստանի հասարակական-քաղաքական իրադրությունը: Պոեմը հիմն է ազատ, անկեղծ ու երկրային սիրո: Բանաստեղծը մերժել է գռեհիկ զգայական սերը, հնարավոր համարել տղամարդու և կնոջ բարոյական ու մտավոր հավասարությունը: Պոեմում զարգացրել է նաև եղբայրության, ընկերության ու բարեկամության թեման: Պոեմի առանձին հատվածներ հայերեն թարգմանվել են XIX դարում, իսկ ամբողջությամբ լույս է տեսել 1937 թ-ին՝ Գևորգ Ասատուրի թարգմանությամբ:
Ռուսթավելու գործերից թարգմանել են նաև Վահան Տերյանը, Հարություն Միրիմյանը, Հովհաննես Կարայանը և ուրիշներ: Ռուսթավելու անունով կոչվել են Թբիլիսիի պետական ակադեմիական թատրոնը, թատերական և գրականության ինստիտուտները, պողոտա: Նրա անունով սահմանվել է Վրաստանի պետական գրական բարձրագույն մրցանակ: Ծննդյան 800-ամյակի առթիվ` 1966 թ-ին թողարկվել է ԽՍՀՄ փոստային նամականիշ: Ռուսթավելու հուշարձանները կանգնեցված են Վրաստանի տարբեր վայրերում, նաև Ախալքալաքում (կիսանդրի): Երևանում Ռուսթավելու անունով կոչվել են դպրոց, փողոց, Երևանի պետական համալսարանի հայ-վրացական բանասիրության գիտահետազոտական կաբինետը:
Ասույթներ Շոթա Ռուսթավելիից
«Ով բարեկամ չի որոնում, նա ինքն է հենց իր թշնամին»:
«Պիտի եղբայրը եղբոր համար չխնայի ո՜չ կյանք, ո՜չ շունչ,
Սիրտը սրտին ընծա բերի և իր սերը դարձնի կամուրջ»:
«Թե ուսերիդ գլուխ ունես, քեզ չհաշվես երբեք աղքատ»։
«Թե մոտիկդ է քո թշնամին, թշնամի է նա առավել»։
«Սուտ ու կեղծիք կքայքայեն նախ մարմինը, ապա հոգին»։
Posted in Վրացերեն

Անակլիայի մասին տեղեկություններ․ թարգմանություն

Արդեն երրորդ տարին է, ինչ Վրաստանի դեսպանը աջակցում է մեր դպրոցի վրացախոսների ակումբի անդամներին՝ մասնակցելու Անակլիայի ամառային ճամբարին։ Ամառային ուսումնական ճամբարի ընթացքում մեր ջոկատը նախապատրաստվում է Անակլիա մեկնելու։ Մենք կատարում ենք տարբեր հետազոտություններ Անակլիայի վերաբերյալ և հավաքում ենք տարբեր տեղեկություններ քաղաքի մասին։

Related imageԱնակլիայի տարածքում ամենավաղ բնակավայրը թվագրվում է բրոնզե դարի կեսին և բնորոշ է կոլխիդյան մշակույթին։ 15-րդ դարում Անակլիան հարուստ քաղաք է դարձել իր ձկնամթերքով և ծովային նավահանգստով։ 1723 թվականին քաղաքը գրավվել է Օսմանյան կայսրության կողմից և վերածվել ստրուկների առուծախի վայրի։ Իմերեթիի արևմտյան վրացական թագավորությունը վերականգնել է Անակլիայի նկատմամբ վերահսկողությունը 1770 թվականին ՝ օգտվելով Ռուսաստանի հետ Օսմանյան կայսրության պատերազմի հնարավորությունից: Ենթադրվում էր, որ Սոլոմոն 1-ը ՝ Իմերեթինսկի թագավորը, կպաշտպանվի գեներալ Տոտլեբենի հրամանատարության տակ գտնվող ռուսական մի փոքր զորախմբի կողմից, սակայն ռուսական զորքերը նահանջեցին թուրքերի հետ բախումից առաջ ։ 1802 թ. – ին Մինգրելիում Քելեշ-Բեյ Շարվաշիձեն ՝ Աբխազիայի հարևան իշխանության թուրքամետ տիրակալը, հարստացել է և Մինգրելիայի իշխան Գրիգոլ Դադիանիին ստիպել է հանձնել Անակլիան ՝ պատանդ վերցնելով Գրիգոր Լևանի որդուն և ժառանգին ։ Related imageԵրբ 1803 – ին Մինգրելիան ընդունեց ռուսական Պրոտեկտորատը, Վրաստանում ռուս հրամանատար իշխան Ցիցիանովը պահանջեց, որ Քելեշ Բեյը ազատի Լևանին։  Հրաժարվելուց հետո Ցիցիանովը գեներալ-մայոր Իոն Ռիկովին ուղարկել Է Աբխազիա ։ 1805 թվականի մարտին ռուսները գրավեցին Անակլիան և սպառնացին հանդես գալ Սուխում-Կալեհի դեմ ՝ ստիպելով աբխազական իշխանին ազատ արձակել Դադիանին ։ Սակայն Անակլիայի գրավումը օսմանների բողոքն է առաջացրել, և Ցիցիանովը շտապել է հրաժարվել իր ենթականերից և նույնիսկ ներողություն խնդրել իր գործողությունների համար՝ դուրս բերելով ռուսական կայազորը Անակլիայից: Սակայն այս միջադեպը ուժեղացրեց լարվածությունը երկու կայսրությունների միջև։ Երբ 1806 – ին սկսվեց հերթական ռուս-թուրքական պատերազմը, ռուսական զորքերը վերադարձրին Անակլիան Մինգրելի իշխան  Լևանին, որը հետագայում հանձնեց ռուսական վարչակազմի այդ բերդերի վերահսկողությունը: Related image1850 – ական թվականներին Անակլիան փոքր էր, բայց ուժեղ ամրացված ծովային նավահանգիստ, որն ուներ մաքսատուն և զգալի առևտուր էր վարում Թուրքիայի հետ։ Նա ուներ ընդարձակ արվարձաններ, որոնք բաղկացած էին հույներով, հրեաներով և հայերով բնակեցված առանձին տներից։ Բնակչությունը կազմում էր մոտ 600 մարդ։ Հետագայում Անակլիայի նավահանգստի արժեքը զգալիորեն նվազել է, սակայն խորհրդային ժամանակներում այն մնացել է Սևծովյան նավատորմի փոքր բազա: 1994թ.- ին Աբխազիայում տեղի ունեցած պատերազմից հետո Անակլիայում բացվել է ռուսական խաղաղապահ պաշտոն։ 2006 թվականին Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր 17-րդ դարի Անակլիա ամրոցի ռուս զինվորների կողմից հասցված բազմաթիվ վնասվածքների մասին և խաղաղապահներին մեղադրել ամրոցի պատերին զուգարաններ և բաղնիքներ տեղադրելու մեջ: Վրացիների մի շարք բողոքներից հետո ռուսական զինվորական պաշտոնը դուրս էր բերվել 2007 թվականի հուլիսին։ 2012 թվականի մայիսի 21-ին Անակլիայում կանգնեցվել է հուշարձան, որը նվիրված է 1860-ական թվականների Կովկասյան պատերազմի ավարտից հետո չերքեզների արտաքսմանը տարածաշրջանից:Image result for Ô±Õ¶Õ¡Õ¯Õ¬Õ«Õ¡ Մայիսի 21-ին ընտրվել է ամսաթիվը, որը համընկնում է այն օրվան, երբ չերքեզ ժողովուրդն ինքն է նշում այն արտաքսումը, որը վրացական կառավարությունը ճանաչել է որպես ցեղասպանության ակտ։ Հուշարձանը նախագծել է Կաբարդինո-Բալկարիայի Հյուսիս-կովկասյան տարածաշրջանից քանդակագործ Հուսեն Կոչեսոկովը։

Թարգմանությունը անգլերենից՝ Մերի Զաքոյանի, Նարե Խաչատրյանի։

 

Posted in Վրացերեն

Հայ-Վրացական հանրակրթական կամուրջներ. Հյուրընկալեցինք մեր վրաց ընկերներին

Հայ-Վրացական հանրակրթական կամուրջների 10 ամյակի կապակցությամբ ապրիլի 11-14 կրթահամալիր էին այցելել Թբիլիսիի 98 դպրոցի սովորողները, դպրոցի տնօրենն է Գեորգի Մոնցելիձեն: Առավոտյան վրացախոսների ընտրության խմբի սովորողների հետ գնացինք հյուսային դպրոց, որտեղ վրաց ընկերների հետ անցկացրեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքը բաց տանիքում։ Մեզ հետ էր նաև Տիար Բլեյանը, ով ողջունեց մեր վրաց ընկերներին։ Ընդհանուր պարապմունքից հետո շրջեցինք դպրոցում և դպրոցի տարածքում՝ վրաց ընկերներին ցույց տալով մեր առօրյան դպրոցում։ Շրջելուց հետո սկսվեց մարզական ժամը,տղաներին տվեցինք հեծանիվներ: Մարզական ժամից հետո միասին սկսեցինք աշխատել կավով։ Նրանց սովորեցրեցինք պատրաստել կավից զատիկներ՝ Զատիկի տոնի համար։ Ծնողները նույնպես պատրաստեցին Զատիկի տոնի համար տարբեր ձևավորումներ։ Տեխնոլոգիայի ժամից հետո մենք նրանց հետ ունեցանք պար-երգի դաս, որի ժամանակ նրանց սովորեցրեցինք մեր ազգային պար-երգերը։ Հետաքրքրի անցավ հայ վրացական ծառատունկը: Երեխաները շատ ոգևորված էին, քանի որ նրանք առաջին անգամ էին ծառ տնկում:

Posted in Վրացերեն

Հայ-Վրացական հանրակրթական կամուրջներ. հոբելյանական տարի

Բարև ձեզ, ես Մերի Զաքոյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում՝ 8-րդ դասարանում։ Արդեն 2 տարի է, ինչ սովորում եմ վրացերեն, ինչն ընտրել եմ ինքս։ Այս տարի լրանում է հայ-վրացական հանրակրթական կամուրջների 10-րդ տարին։ Հայ-վրացական կամուրջների շնորհիվ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը միակն է, որտեղ ուսումնասիրում ենք վրացերեն լեզուն, Վրաստանի պատմությունը և Վրաստանի մշակույթը։ Մենք հայ-վրացական հանրակրթական կամուրջների շնորհիվ հաճախ ենք գնում Վրաստան՝ մեր վրաց ընկերների մոտ։ Հայ-Վրացական կամուրջների շնորհիվ մեզ հաճախ են այցելում տարբեր վրաց խմբեր, այդ երեխաների մեծ մասն առաջին անգամ է լինում հայաստանում։ Մեր վրաց հասակակիցները գալիս են տարբեր գյուղերից, քաղաքներից, և այդ ամենը հայ-վրացական կամուրջների շնորհիվ։ Նրանք մեծ ոգևորությամբ են լցվում և մեծ տպավորություններով են հեռանում՝ հաճելի հուշերով։ Փետրվարի 12-ից 17-ը կրթահամալիր էին այցելել Վրաստանի Կախեթի համայնքի Լագոդեխի քաղաքի Հերեթի պարի համույթի սովորողները։ Մենք նրանց հետ անցկացրեցինք հայ-վրացական տրնդեզ։ Նրանք ներկայացրեցին կրթահամալիրին վրացական պարեր և ուտեստներ, մեզ սովորեցրին իրենց պարերից երկուսը՝ Աճարուլին և Ռաճուլին։ Այդ խումբը մեկ անգամ էլ էր այցելել կրթահամալիր՝ անցյալ տարի՝ հարսանեկան ծեսին մասնակցելու համար։ Նրանց խմբում կային սովորողներ, ովքեր առաջին անգամ էին գալիս։ Նրանք շրջեցին Երևանում և ընդունեցին Հայաստանում Վրաստանի դեսպանի հրավերը, որտեղ էլ ստացան պատվոգրեր։ Շնորհիվ Հայ-վրացական կամուրջների՝ մենք ծանոթանում ենք բազում երեխաների հետ, որոնց հետ փոխանակում ենք մեր գիտելիքները և լցվում լավ տպավորություններով։